Երևանի նախկին քաղաքապետ Ե.Խ.-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, խախտելով օրենսդրական մի շարք պահանջները, 805 մլն 623 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը 62 մլն 973 հազար 405 դրամով օտարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը։
Երևանի նախկին քաղաքապետ Ե. Զախարյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով:
Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների:
Նախաքննությունը շարունակվում է: